ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ամեն տարի սեռով պայմանավորված պտղի` 1500 արհեստական ընդհատում է տեղի ունենում

Ամեն տարի սեռով պայմանավորված պտղի` 1500 արհեստական ընդհատում է տեղի ունենում
06.06.2014 | 15:57

Առողջապահության նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկվում է պտղի` մինչեւ 30 շաբաթական դառնալը, բժիշկներին արգելել ծնողներին հայտնելու երեխայի սեռը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում տարեկան սեռով պայմանավորված պտղի` 1500 արհեստական ընդհատում է տեղի ունենում: Այսինքն` 1500 աղջիկ չի ծվում: Ըստ այդ միտման` 2060-ին կորցրած կլինենք 100 հազար աղջիկ: Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքով` 30 շաբաթ ժամկետը պատահական չի ընտրվել, քանի որ 30 շաբաթում պտուղն արդեն լիովին ձևավորված է լինում, որը կարող է ապագա մորը հետ պահել իր երեխային կյանքից զրկելու մտքից: Գարիկ Հայրապետյանն էլ առաջարկել է պարտադիր պայման դարձնել հղի կնոջը ուլտրաձայնային հետազոտություն կատարելու ժամանակ տղամարդու` ապագա հոր ներկայությունը, որը կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ նրանց հետագա որոշման վրա: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, Կարինե Սարիբեկյանը դրանք չի բացառել, սակայն նշել է, որ դրանցից վախենալով չի կարելի անտարբեր մնալ և ապագա մայրեր կորցնել:

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ